ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   23 օգոստոսի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին անկառավարելի կլինի: Նա կլիսի ձեզ, բայց հաստատ հակառակը կանի: Միգուցե արժե նրան տալ հակառակ խորհուրդներ՝ ցանկալի արդյունքը ստանալու համար:

ՑԼԵՐ

Այսօր աշխատեք սիրելիին չփորձել ինչ-որ բան սովորեցնել, դժվար թե դա ձեզ մոտ ստացվի: Աշխատեք նրան ամեն կերպ խրախուսել. այդ կերպ ավելի շատ օգուտ տված կլինեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Որպեսզի սիրելիի հետ էլ ավելի մոտ լինեք, դուք պետք է միասին հոգ տանեք ինչ-որ մեկի մասին՝ երեխայի, կատվի կամ կակտուսի, կարեւոր չէ: Նման միասնական հոգատարությունը ավելի կմետրմացնի ձեզ: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Եթե սիրելին այսօր խնդիրներ ունի, ավելի լավ է ձեր խնդիրների մասին մոռանաք եւ սկսեք օգնել նրան: Այդ դեպքում դուք հաստատ տխրելու ժամանակ չեք ունենա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ 

Նվիրեք օրը սիրուն, քնքշանքին եւ գուրգուրանքին, եւ հոգու եւ մարմնի տոնը երաշխավորված է: Ի դեպ, վատ չէր լինի նաեւ առանձնանալ բնության գրկում:

ԿՈՒՅՍԵՐ

Այո', դուք որոշ թերություններ ունեք, իսկ ո՞վ չունի, սակայն, եթե ձեր կեսը սիրում է ձեզ, ապա այդ թերություններն էլ կկարողանա սիրել կամ գոնե ընդունել: Պետք չէ ամբողջ կյանքը փշերի վրա լինել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր, չգիտես ինչու, ցանկություն կունենաք համեմատել ձեր կեսին ձեր ընկերների կեսերի հետ: Միգուցե, արդյունքները այդքան էլ խրախուսող չլինեն, եւ դուք լրջորեն մտածեք, թե արդյոք ճիշտ ընտրություն եք կատարել, թե ոչ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր տնային բոլոր հոգսերի համար դուք եք պատասխանատու լինելու։ Սակայն ձեր չարչարանքները միայն խոհանոցային գործերով չեն սահմանափակվելու։ Ստիպված եք լինելու անել ամեն ինչ՝ արժանանալով ձեր սիրելի անձնավորության «շնորհակալությանը»։ Շա՞տ է դա, թե՞ քիչ, դատեք ինքներդ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր շատ եք ցանկանալու վերադարձնել ձեր նախկին սերը եւ դրա համար անելու եք ամեն ինչ։ Հատկապես գործի եք դնելու ձեր ամենաազդեցիկ զենքը՝ ժպիտը։ Սակայն համոզվա՞ծ եք, որ դա իսկապես անհրաժեշտ է ձեզ։ Ի՞նչ եք ստանալու դրա դիմաց։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Ինչ էլ անեք այսօր, արդյունքը չի գոհացնելու ձեզ՝ ի տարբերություն պրոցեսի։ Ինչու՞, որովհետեւ այդ ամբողջ ընթացքում սիրելի անձնավորությունը ձեր կողքին է լինելու։ Նույնիսկ եթե արդյունքը դրական չլինի, միեւնույն է, դուք վայելելու եք ձեր օրը։

ՋՐՀՈՍՆԵՐ

Օգոստոսի 23-ին որքան քիչ լինեք նախաձեռնողի դերում, այնքան ավելի լավ։ Այսօր դուք չեք կարող առաջնորդ լինել, եւ ձեր տեղը պետք է զիջեք սիրելի էակին։ Թող նա ելք գտնի ստեղծված իրավիճակից եւ ձեր կարծիքը հնչի որպես խորհուրդ։ Վերջնական որոշումը թող ձեր ընտրյալը կայացնի։

ՁԿՆԵՐ

Աստղերը հուշում են, օգոստոսի 23-ին լինեք առավել զգուշավոր եւ ուշադիր այն մարդու հանդեպ, ում սիրում եք։ Թող նա կարծի, որ դուք շատ ջերմ եք իր հանդեպ, քան սառն եք ու անտարբեր։ Ընդամենը մեկ օր եւ սիրառատ հանդիպումների շարքը երեկար սպասեցնել չի տա։

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE