ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   26 օգոստոսի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին կարող է հաճելիորեն զարմացնել ձեզ: Գուցե նա այնպիսի մի քայլ անի, որը կստիպի ձեզ հիանալ նրանով կամ էլ դուք ձեր ընտրյալին նոր կողմից կտեսնեք։

ՑԼԵՐ

Ձեզ չի՞ թվում, որ չափազանց մեծ խառնաշփոթ է տիրում ձեր անձնական կյանքում: Գուցե այդ ամենի պատճառն այն է, որ դուք անտեսել եք իրավիճակը եւ չեք ցանկանում գիտակցված որոշումներ կայացնել: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիների հետ հարաբերություններում դուք քմահաճություն կդրսեւորեք: Աստղերը զգուշացնում են, որ ամեն ինչ իր չափն ունի, եւ զուգընկերների համբերությունը անվերջ չէ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Աստղերը հուշում են, որ այսօր Խեցգետինները մի հետաքրքիր ծանոթություն հաստատելու հնարավորություն կստանան, որը մեծ ռոմանտիկ պատենցիալ կունենա։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք ունակ եք իսկապես զգալ, թե ինչ է իրենից ներկայացնում հակասությունների միասնությունը: Նա, ում դուք համակրում եք, ընդունակ է ցուցադրել այն ամենը, ինչ սիրում եք, միայն թե ճիշտ հակառակը։

ԿՈՒՅՍԵՐ

Կույսերին թվում է, թե սիրելիի հետ հարաբերություններում պակասել է կիրքը եւ ամեն ինչ սովորության է վերածվել: Սակայն կյանքում էլ սովորական օրերն ավելի շատ են, քան տոները:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր Կշեռքների լեզուն կարող է դառնալ նրանց թշնամին: Ավելի լավ է սիրելիին հիմար թվալ, քան հետագայում մեղադրել ինքներդ ձեզ անզուսպ լինելու մեջ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր սիրո հարցում Կարիճներին չէր խանգարի զիջող եւ դիվանագետ լինել։ Հակառակ պարահայում՝ վեճեր կարող են ծագել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին իրեն շատ տխուր եւ միայնակ կզգա, եւ միայն դուք կկարողանաք ինչ-որ կերպ սփոփել նրան:

ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ

Այսօր նոստալգիան կդառնա ձեր ուղեկիցը, հատկապես եթե սիրելիիի հետ լինեք: Դուք կվերհիշեք ձեր միասին անցկացրած օրերն ու կմտածեք, թե ինչպես անել, որպեսզի ձեր ապագան ավելի լավը լինի: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր եւ ձեր սիրելիի տրամադրությանը կհամախատասխանեն 70-80 թթ. երգերը: Դրանք կուղեկցեն ձեզ հատկապես երեկոյան, երբ դուք սիրելիի հետ կլինեք:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք չպետք է չափից դուրս շատ հավակնություններ ունենաք սիրելիից: Դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Եթե ցանկանում եք արդյունքի հասնել, եղեք ավելի քնքուշ, բայց համառ:

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE