Արծաթափայլ բիկինիով Քիմ Քարդաշյանը՝ նոր ֆոտոշարքում

10:11   20 օգոստոսի, 2018

Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Վեսթը ամենաքննարկվող զույգերից մեկն են դարձել այն բանից հետո, երբ ներկա են գտնվել ռեփեր 2 Chainz-ի հարսանիքին։

Դե ինչպես չքննարկեն նրանց, եթե Քանյե Վեսթը հանդիսությանը ներկայացել էր տնային հողաթափերով։ Քանի դեռ նորաձեւության սիրահարները քննադատում են Քանյեի ընտրությունը, նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը, Մայամիի լողափին նկարահանվել է նոր ֆոտոշարքում (թվով արդեն երկրորդը), իսկ ընթացքը նկարահանել են տեղի պապարացիները։

 

37-ամյա հայուհին նկարահանումներին հայտնվել է Minimale Animale-ի՝ 400 դոլար արժողությամբ արծաթափայլ բիկինիով։

Եվ եթե նախորդ շաբաթ ռեալիթի շոուի աստղը նկարահանվում էր միայնակ, ապա այս անգամ ֆոտոշարքում նրան ընկերակցում է ընկերուհին՝ Լարսա Պիպենը։

Քիմը դեռեւս չի հայտնել, թե որ պարբերականի համար է իրականացվել այս ֆոտոշարքը, չնայած կարծում ենք՝ շատ շուտով կիմանանք։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարնեը՝ Splash-ի



© NEWS.am STYLE