12:08 20 օգոստոսի, 2018Երեւում է՝ Բեն Աֆլեքը վերջնականապես խզել է իր կապերը Լինսի Շոկուսի հետ, որի պատճառով հեռացել էր Ջենիֆեր Գարներից:




38-ամյա հեռուստահաղորդավարուհին հավաքել է իր բոլոր իրերն ու հեռացել է դերասանից, ինչպես նաեւ վերադարձրել է Bentley-ին այն բանից հետո, երբ օրերս պապարացիները Բենին «բռնացրել էին» Playboy-ի երիտասարդ մոդել Շոն Սեքսթոնի հետ՝ հոլիվուդյան դերասանների շրջանում հայտնի Nobu ռեստորանում, որը գտնվում է Մալիբուում:

Ի դեպ, Լինդսին Բենի սիրախաղի մասին նորություններից հետո նույնիսկ ջնջել է իր Instagram-ը:
Բենին կրկին «բռնացրել են» Playboy-ի 22-ամյա գեղեցկուհու հետ, այս անգամ զույգը «նկատվել է» պապարացիների կողմից դերասանի Range Rover մակնիշի ավտոմեքենայում:


Զույգն ուղեւորվում էր Սանտա-Մոնիկայի Jack In The Box ռեստորան:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ X17Online, Splash, Blackgrid