Շքեղ Քայլի Ջենները՝ մինի զգեստով Նյու Յորքում

13:09   20 օգոստոսի, 2018

Այսօր ուշ երեկոյան Նյու Յորքում տեղի կունենա MTV VMA մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, իսկ մինչ այդ մեծաթիվ աստղեր են ժամանում քաղաք, որոնց շարքում է նաեւ Քայլի Ջենները:

Քիմ Քարդաշյանի փոքր քրոջը տեղի պապարացիները նկատել են այն ժամանակ, երբ դուրս էր եկել հյուրանոցից եւ գնում դեպի Carbone ռեստորան: Ռեալիթի-շոուի աստղի ձեռքին Alexander Wang-ի բյուրեղներից պատրաստված պայուսակ է:

Քայլի Ջենները կհայտնվի Vogue Australia-ի շապիկին եւ էջերին: Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը զարդարել է ամսագրի սեպտեմբերյան համարը, որը կթողարկվի օգոստոսի 27-ին:

Ամսագրի գլխավոր նկարն է՝ Քայլին Alexander Wang-ում:

Ուշագրավ է, որ հանդերձանքներից մեկը, որով Քայլին պատկերված է պարբերականի էջում, հայկական եռագույնով է:

Գեղեցկուհուն լուսանկարել է Ջեքի Նիկերսոնը, ֆոտոշարքի ոճի հեղինակն է Քրիսթինա Սենտեներան:

Ռեալիթի շոուի 21-ամյա աստղը պարբերականի էջերում խոսում է դստեր՝ Սթորմիի մասին, որը ծնվել է այս տարվա ձմռանը: Ի դեպ, աստղին հարցերը տվել է նրա քույրը՝ Քենդալ Ջենները:

«Չեմ կարծում, թե կյանքս շատ է փոխվել, երբ մայրացա: Մայրանալուց հետո փոխվել է կյանքի հանդեպ իմ հայացքը: Ես ավելի շատ մտածում եմ ապագայի մասին, քանի որ մինչեւ դստերս ծնվելը ես յուրաքանչյուր օրով էի ապրում, հիմա պարտավոր եմ ապագայի մասին մտածել, որ նրան ապահովեմ: Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ դստերս ծնվելուց հետո ինձ ավելի շատ եմ սիրում: Եվ աշխատում եմ ավելի դրական մարդ լինել, ինձ դուր է գալիս դրական լինելը»,- անկեղծացել է Քայլի Ջենները:

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ Splash, GCImages



© NEWS.am STYLE