Իվետա Մուկուչյանը՝ վառ դիմահարդարմամբ

10:50   20 օգոստոսի, 2018

Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ներկայացուցիչներից մեկն է: Նա ակտիվորեն վարում է իր Instagram-ի իր էջը, ցուցադրում է գայթակղիչ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ՝ երկրպագուներին ներկայացնելով իր առօրյան:

Այսօր երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր միկրոբլոգի հետեւորդներին ներկայացել է վառ դիմահարդարմամբ: Ոճային փոփոխություններից չվախեցող Իվետային բազմիցս ենք տեսել համարձակ կերպարներում, ոճային ամենատարբեր ու համարձակ դիմահարդարումներով ու հանդերձանքով: Գեղեցիկ լուսանկարին կից երիտասարդ երգչուհին բարի լույս է մաղթել իր երկրպագուներին:

Ավելի վաղ երգչուհին լուսանկար էր հրապարակել, որում կրկին ներկայացել էր լողազգեստով: Գայթակղիչ լուսանկարում երեւում էին նաեւ երգչուհու դաջվածքները:



© NEWS.am STYLE