Քեվին Սփեյսիի վերջին ֆիլմը պրեմիերայի օրը հավաքել է 126 դոլար

11:33   20 օգոստոսի, 2018

Բոյկոտն այնպիսի բան է, որ քանդում է կարիերաներ եւ ստեղծում է ֆինանսական խնդիրներ: Քեվին Սպեյսին, հավանաբար Հոլիվուդի ամենալավ դերասաններից մեկը, իսկապես տաղանդավոր է, սակայն իր կարիերայի վերջին ֆիլմը՝ «Միլիարդատերերի ակումբ»-ը, իսկապես ձախողում էր, եւ ամենայն հավանականությամբ, պատճառը՝ սեռական բռնությունների վերաբերյալ սկանդալն էր:

«Միլիարդատերերի ակումբ» ֆիլմը պրեմիերայի օրը հավաքել է 126 դոլար, հայտնում է The Hollywood Reporter-ը:

Դերասանի կարիերայի վերջին ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ օգոստոսի 18-ին:

Ֆիլմը ցուցադրվել է 10 կինոթատրոններում: Հաշվի առնելով տոմսերի գինը յուրաքանչյուր սեանսին հաճախել է երկուսից քիչ մարդ:

Երիտասարդ աստղերի՝ Թերոն Էջերթոնի եւ Էնսելա Էլգորտայի մասնակցությամբ ֆիլմը կարող է դառնալ Սփեյսիի կարիերայի ամենաաղմկոտ ֆինանսական ձախողումը, հայտնում է հրատարակչությունը:

Երկրորդ օրը «Միլիարդատերերի ակումբ» ֆիլմը հավաքել է 162 դոլար: Այսպիսով, ֆիլմը հանգստյան օրերին միջին հաշվարկով հավաքել է 53 դոլար, հաշվի առնելով տոմսերի արժեքը յուրաքանչյուր սեանսին հաճախել է  մոտավորապես 6 մարդ:

Հիշեցնենք, որ ինը ամիս առաջ մամուլում սկսել էին մեղադրանքներ հայտնվել Քևին Սփեյսիի հասցեին։ Մի քանի դերասան հայտնել էր նրա կողմից սեռական ոտնձգությունների մասին։

Հիշեցնենք, որ դերասան Էնթոնի Ռեպը, որը նկարահանվել է Star Trek հեռուստասերիալում, Սփեյսիին մեղադրել է 30-ամյա վաղեմության սեռական ոտնձգությունների մեջ (դերասանն այն ժամանակ 14 տարեկան էր, իսկ Քևինը՝ 26)։ Սփեյսին հայտնել է, որ չի հիշում նման միջադեպ այն ժամանակ անչափահաս Ռեպի հանդեպ, բայցևայնպես ներողություն է խնդրել նրանից: Հետո այդ մեղադրանքներին են միացել ևս երեք դերասան։



© NEWS.am STYLE