Սուպերմոդել Լիլի Օլդրիջը սպասում է երկրորդ երեխային

14:09   20 օգոստոսի, 2018

32-ամյա սուպերմոդել Լիլի Օլդրիջը սպասում է երկրորդ երեխային: Victoria's Secret-ի «Հրեշտակը» այս մասին հայտնել է իր Instagram-ում՝ հրապարակելով այ այս լուսանկարը:

Անակնկալ, - մակագրել է լուսանկարը ամերիկուհի գեղեցկուհի-մոդելը:

Հիշեցնենք, որ Լիլին ամուսնացած է Kings of Leon խմբի կիթառահար եւ վոկալիստ՝36-ամյա Քալեբ Ֆոլլոուիլի հետ:

Իրինա Շեյքը, Ջոան Սմոլսը, Նատաշա Պոլին, Ադրիանա Լիման, Քենդալ Ջենները, Ալեսսանդրա Ամբրոսսիոն, Քարլի Քլոսսն ու այլ մոդելներ շտապել են շնորհավորել իրենց ընկերուհուն:

Հիշեցնենք, որ մոդելն ու երաժիշտը ծանոթացել են 2007թ.-ին՝ Coachella փառատոնի ժամանակ: Չորս տարի անց նրանք ամուսնացել են, 2012թ.-ի հունիսի 21-ին ծնվել է նրանց դուստրը՝ Դիկսի Պերլը:



© NEWS.am STYLE