Նիկի Մինաժը «հարձակվել է» Քայլի Ջենների եւ Թրեվիս Սքոտի վրա

15:14   20 օգոստոսի, 2018

Ամերիկյան շոու-բիզնեսում հերթական սկանդալն է պայթել եւ ուշադրության կենտրոնում է հայնտվել Քիմ Քարդաշյանի փոքր քույրը՝ Քայլի Ջենները: Քայլիի եւ նրա բոյֆրենդի՝ դստեր հոր, ռեփեր Թրեվիս Սքոթի վրա «հարձակվել է» Նիկի Մինաժը:

Նիկին օգոստոսի 10-ին թողարկել է թվով չորրորդ ալբոմը, որը կրում է «Queen» անվանումը (երգչուհու վերջին ալբոմը թողարկվել է 2014թ.-ին): Ալբոմը առաջնորդում է համաշխարհային հիթ-շքերթները, սակայն, Նիկին, ով շուտով կհայտնվի Vogue Arabia անսագրի շապիկին (Նիկին ներկայացել է Christian Siriano ապրանքանիշի 10.000 դոլարանոց զգեստով), զայրացած է, քանի որ երկու շաբաթ առաջ իր Astroworld (որի վրա առկա է հայկական դրոշը) ալբոմն է թողարկել Թրեվիս Սքոթը եւ Billboard աղյուսակում Թրեվիսը համար առաջինն է:

Եվ հենց նրա ալբոմին էլ հաջորդում է Նիկիի թողարկած նոր ալբոմը:

Եւ ահա, այս հանգամանքը հայտնի երգչուհու մոտ զայրույթի մեծ ալիք է բարձրացրել, որը հայտարարում է անարդարության մասին:

Ինչպես գրում է TMZ-ը երգչուհին հայտարարել է, որ Թրեվիսը անարդար խաղ է խաղում, քանի որ նա օգտագործել է դստեր եւ Քայլիի անունները: Քայլին (ռեալիթի-շոուի աստղը ներկայացել է նրա տեսահոլովակում) երեք օր առաջ իր միկրոբլոգում մի քանի տող է գրել Թրեվիսի ապագա շրջագայության մասին եւ մի քանի րոպեում Սքոթը վաճառել է իր ալբոմի 50.000 օրինակ:

«Նա գիտի, որ այս շաբաթ նա առաջին չէ: Ես քրտինքի ու արյան մեջ աշխատել եմ հիանալի ալբոմի վրա, իսկ Քայլին հրապարակել է գրառում այն մասին, որ մեկնում է Թրեվիսի հետ շրջագայության եւ մարդիկ կարող են ներկա գտնվել համերգին, որպեսզի տեսնեն իրեն եւ դստեր՝ Սթորմիին: Ես ուրախ եմ», - գրել է Նիկին:

Ավելի ուշ Նիկին ավելիացրել է, որ խոսել է Թրեվիսի հետ եւ իբր նա համաձայն է իր հետ: Նիկին նաեւ դժգոհ է, որ Spotify ծառայությունը չի գովազդում իր երգերն ըստ արժանվույն, այդ իսկ պատճառով այդ հարթակում նրա հաջողությունը չի նկատվում, այն ժամանակ, երբ 86 երկրում նրա ալբոմն առաջատար է:



© NEWS.am STYLE