Լիլուն՝ գայթակղիչ կերպարում

13:32   20 օգոստոսի, 2018

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր էջի հետեւորդներին երգչուհին հաճախ է գայթակղում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ, որոնցում բավականին հմայիչ տեսքով է ներկայանում: Սակայն, երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Այսօր Instagram-ի իր էջի story հավելվածում Լիլուն նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա հանդես է եկել ուլտրակարճ զգեստով՝ ցուցադրելով սլացիկ ոտքերը:  Լուսանկարներին կից երգչուհին որեւէ մեկնաբանություն չի կատարել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլուն լուսանկար էր հրապարակել ծովափից, որում բավականին սեքսուալ տեսք ուներ: Լիլուն գայթակղիչ կեցվածքով լուսանկարվել էր ծովի ֆոնին: Նա ներկայացել էր լողազգեստով, այսպիսով միկրոբլոգի իր հետեւորդներին ցուցադրելով՝ մարմնի շքեղ կառուցվածքը: Այս հրապարակումը երգչուհու կողմից որեւէ կերպ մեկնաբանված չէր:



© NEWS.am STYLE