Գարիկ Մարտիրոսյանը խորհուրդ է տվել լսել Հերբի Հենքոքի հայտնի հիթը

16:11   20 օգոստոսի, 2018

NEWS.am STYLE-ը շատ է հարգում Գարիկ Մարտիրոսյանի երաժշտական ճաշակը, որը մեկ անգամ չէ ապացուցել է, թե ինչպիսի գերազանց ճաշակ ունի երաժշտության բնագավառում: Այս անգամ հայ շոումենը բոլորին խորհուրդ է տվել լսել լեգենդար Հերբի Հենքոքին, իսկ ավելի կոնկրետ՝ նրա 1963թ.-ի Watermelon Man հիթը: Իր Instagram-ում հումորիստը հրապարակել է լուսանկար եւ այն մակագրել այսպես.

«Լսեք Watermelon Man, ինչպես ես», - գրել է Գարիկ Մարտիրոսյանը:

Ի դեպ, հիշեցնում ենք, որ Գարիկ Մարտիրոսյանը շուտով կայցելի Հայաստան, որտեղ կազմակերպում է «Comedy Club փառատոնը»: Այն տեղի կունենա հոկտեմբերի 15-ին եւ 16-ին, որտեղ ելույթ կունենան շոուի բոլոր աստղերը: Հայտնի է նաեւ, որ շոուի ընթացքում կներկայացվեն նոր համարներ, իսկ փառատոնը կնկարահանվի ТНТ հեռուստաընկերության համար, որով ցուցադրվում է Comedy club-ը:



© NEWS.am STYLE