Միլիարդատեր Ռոման Ռոտենբերգը վեց տարի տեւած հարաբերություններից հետո ամուսնացել է

18:18   20 օգոստոսի, 2018

Ռոման Ռոտենբերգը ամուսնացել է իր 30-ամյա սիրելիի՝ մոդել Գալինա Կեդի հետ: Ինչպես հայտնում է  Cosmo-ն Բորիս Ռոտենբերգի՝ դյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահի որդին համարվում էր Ռուսաստանի ամենացանկալի փեսացուներից մեկը:



Նրա հայրը Բորիս Ռոտենբերգը դյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահն է, իսկ հորեղբայրը՝ Վլադիմիր Պուտինի սպարինգ-մենամարտի նախկին զուգընկերն էր:



Մոդելն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում նա հարսանեկան զգեստով է, իսկ մատին Tiffany & Co ապրանքանիշի բավականին մեծ՝ 2 կարատանոց ադամանդով, զմրուխտե շրջանակով մատանի (3 մլն. 833հազար ռուբլի արժողությամբ): Լուսանկարը կարճ մեկնաբանված է. «18.08.2018»:


Ավելի վաղ Ռոտենբերգը ամուսնացած է եղել լատվիացի մոդել Մարթա Բերզկալնոյի հետ: Սակայն, ամուսնությունը չէր կարելի համարել երջանիկ. Կինը հեռացել է միլիարդատիրոջից հինգ ամսական հղի վիճակում եւ վերադարձել է Նյու-Յորք: Ռոմանը մի քանի օր հետո արդեն զվարճանում էր Լազուրային ափին՝ Գալինա Կեդի հետ:

Վեցը տարի առաջ աղջիկը գործարարից դուստր է ունեցել՝ Արինային, իսկ հետո որդուն՝ Ռոմանին: Չնայած այս ամենին, գործարարը զուգահեռ հանդիպում էր մոդել Մարգարիտա Բանետի հետ, որը նրան որդի է պարգեւել: Ըստ ասեկոսեների երկու կանայք էլ իմացել են միմյանց մասին, սակայն ցույց չեն տվել:

Հայտնի է, որ Մարգարիտայի հետ սիրավեպը շարունակվում է արդեն երեք տարի, բայց այժմ Ռոմանը, վերջապես ընտրություն է կատարել երկու կանանց միջեւ:



© NEWS.am STYLE