Մեծերի համար նախատեսված ֆիլմեր դիտողներին կվճարեն կրիպտոարժույթով

19:10   20 օգոստոսի, 2018

Կրիպտոարժույթը անհամեմատ մեծ թափով առաջ է անցնում մրցավազքում ու բավականին արագ գրավում է իր ուրույն տեղը:

Մեծերի համար նախատեսված ֆիլմեր դիտելու համար հնարավոր կլինի վճարել կրիպտոարժույտով, հայտնում է cryptomode.com-ը:

Tube8-ը անոնսել է տեսանյութերի դիտման գնացուցակը: Այդ ծառայությունը կաշխատի տարվա վերջին ու կրիպտոարժույթով կվճարի նրանց, ովքեր կդիտեն հոլովակները: Գովազդի այս ձեւն իսկապես կարող է աշխատել ու նույնիսկ «կախվածության» մեջ գցել մարդկանց:

Անոնսը մանրամասնում է, որ այդ պարգեւատրմանը կարժանանան միայն ակտիվ օգտվողները: Այս մոտեցումը միտված է օգտվողներին ակտիվացնելուն: Tube8-ը պատրաստվում է վճարել կայքում գրանցվողներին, դերասանների հետեւորդներին, պոռնոհոլովակներ դիտողներին, գնահատողներին ու մեկնաբանություններ գրողներին:

«Պոռնո դիտելու համար վարձատրվելը ցանկացածի անիրականանալի երազանքն է: Հիմա մենք կսկսենք այդ պրակտիկան», - հայտարարել է ծառայության ներկայացուցիչ Ռոբերտ Թերները: Նա հավելել է, որ տվյալ պահին կայքը 10 մլն. գրանցված այցելու ունի:

Թերներն այդ քայլն անվանել է պոռնոաշխարհում հեղափոխություն: «Այլ կայքերում «դրամաթափ» լինելու փոխարեն Tube8-ը կվճարի իր այցելուներին՝ անվճար կոնտենտն օգտագործելու համար», - նշել է նա:



© NEWS.am STYLE