«Ունիվեր» սերիալի աստղ Աննա Խիլկեվիչը երկրորդ անգամ մայրացել է

20:19   20 օգոստոսի, 2018

«Ունիվեր» սերիալի աստղ Աննա Խիլկեվիչը երկրորդ անգամ մայրիկ է դարձել, ինչի մասին հայտնել է Instagram-յան օգտատերերին: Դերասանուհին ու նրա ամուսինը՝ Արթուր Վոլկովը դուստր են ունեցել: Ամուսինները դեռ չեն հայտնել դստեր անունը:

«Վերջապես իմ այդքան սպասված փոքրիկ առյուծը լույս աշխարհ եկավ: Արիաննան արդեն իսկական ընկեր ունի կամ պարզապես հարազատ մարդ, ում հետ կարելի է զվարճանալ: Սա դժվար, բայց շատ արդյունավետ գիշեր էր: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր մասնակցություն են ունեցել», - մեկնաբանել է լուսանկարը դերասանուհին:



Աննան խոստովանել է, որ 2018-ի գարնանը արդեն սպասման մեջ էր ու սկզբում ձգտում էր հնարավորինս երկար գաղտնի պահել իր դրությունը: Այնուամենայնիվ, հետաքրքրասեր երկրպագուները բացահայտել են ամեն բան:

Վերջիններիս աչքից չէր վրիպել, որ դերասանուհին սկսում է թաքցնել կազմվածքը լայն զգեստերի հետեւում:

Հիշեցնենք, որ դերասանուհին ամուսնացած է բիզնեսմեն Արթուր Վոլկովի հետ, իսկ նրանց առաջնեկը՝ Արիաննան լույս աշխարհ է եկել 2015-ին:



© NEWS.am STYLE