Ռիհաննան զվարճացել է ընկերուհու գլամուրային հարսանիքին

22:02   20 օգոստոսի, 2018

Այսօր, երբ Երկրի մի կիսագունդը խորը քնի մեջ կլինի, Նյու Յորքում կկայանա MTV VMA-ի մրցանակաբաշխությունը, որին կմասնակցի նաեւ Ռիհաննան, քանի որ առաջադրված է երկու անվանակարգում:

Աստղը, սակայն, պատրաստվելու տրամադրություն կարծես թե չունի: Նա մեկնել է հարազատ Բարբադոս՝ ընկերուհու հարսանեկան արարողությանը մասնակցելու համար:





Պապարացիները փորձել են կադրով որսալ 30-ամյա աստղին, սակայն համացանցում հայտնված լուսանկարների մեծ մասը Instagram-ից են վերցված:





Ռիհանան խորը դեկոլտեով կապույտ զգեստ է նախընտրել ու հարսնաքրոջը հարիր հրաշալի տեսք է ունեցել:





Արարողությունը տեղի է ունեցել բաց երկնքի տակ, իսկ խնջույքի ժամանակ Ռիռին մի լավ պարել ու ուրախացել է ընկերուհիների հետ:













Публикация от Beba (@rihannakillah)


Անմիջապես հարսանիքից հետո երգչուհուն նկատել էին օդանավակայանում:





Վարդագույն երանգների հանդերձանքը երգչուհին ամբողջացրել էր Prada-ի 3000 դոլար արժողությամբ վարդագույն պայուսակով:

Հայտնի է դարձել որ երգչուհին արդեն Նյու Յորքում է ու պատրաստ է մրցանակաբաշխությանը:


                                                                                                                 Աղբյուրը՝  Daily Mail

                                                                                           Լուսանկարները՝ Instagram, Mega



© NEWS.am STYLE