Հանրահայտ խմբերը ելույթ են ունեցել Ծաղկաձորում կայացած երաժշտական փառատոնին (ֆոտոռեպորտաժ)

18:42   20 օգոստոսի, 2018

Օգոստոսի 17-ին, 18-ին եւ 19-ին Ծաղկաձուրում կայացավ EPIC EYE միջազգային երաժշտական փառատոնը:

Ելույթով հանդես եկան աշխարհահռչակ խմբեր, ինչպես Ten Walls-ը, Paji-ը, Leprous-ը, Antimatter-ը: Տեղական խմբերն ու դիջեյները եւս հանդես եկան կատարումներով, որոնցից էին Dogma-ն, Vordan Karmir-ը, Nemra-ն, Rozen Tal-ը, Supacooks-ը:

Փառատոնը կազմակերպել է Epic Eye-ի թիմը, իսկ Հայկական ռոք ասոցիացիայի ու Դիջեյների հայկական ասոցիացիայի համատեղ ջանքերով Հայաստան հրավիրվել են աշխարհահռչակ խմբեր և  հանրաճանաչ դիջեյներ:

 



© NEWS.am STYLE