Մարջան Ավետիսյանը հղի՞ է

17:51   20 օգոստոսի, 2018

Դերասանուհի Մարջան Ավետիսյանի երկրպագուները հասցնում են կարոտել նրան, քանի որ նա այնքան էլ ակտիվ չէ սոցցանցերում: Այս անգամ, սակայն, օգտատերերն ուրախանալու առիթ ունեն:

Մարջան Ավետիսյանն իր Instagram-ի էջի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, որից հետո ջնջվում է, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում երեւում է նրա կլորացած փորիկը: Սա իրականություն է, թե նոր դեր այս մասին Մարջանը որեւէ մեկնաբանություն չի կատարել: Այնուամենայնիվ, նրա մատին երեւում են նաեւ ամուսնական մատանիներ:

Ավելի վաղ դերասանուհին իր Instagram-ի էջում լուսանկար էր հրապարակել, որում Մարջանը ներկայացել էր կարմիր գույնի հագուստով եւ դրան համապատասխան` վառ կարմիր շրթներկով: 



© NEWS.am STYLE