Դերասանուհի Ազիա Արջենտոն 380 հազար դոլար է վճարել երիտասարդին՝ սեքսի մասին լռելու համար

23:04   20 օգոստոսի, 2018

42-ամյա դերասանուհի Ազիա Արջենտոն 380 հազար դոլար է վճարել մի երիտասարդ դերասանի, որ նա ոչինչ չասի իրենց սեքսի մասին: Ինչպես հայտնում է TMZ-ն, Հարվի Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների եջ մեղադրող դերասանուհին ինքն է հայտնվել սկանդալի կիզակետում: Դերասանուհին առաջիններից էր, ով ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեց պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի վարքի մասին:

Նա խոստովանել էր, որ 20 տարի առաջ պրոդյուսերը իրեն որպես զոհ է ընտրել: Ինչպես ասում են՝ նետած բումերանգը միշտ վերադառնում է: 2004 թվականին դերասանուհին աշխատել է Ջիմ Բեննեթի հետ՝ The Heart Is Deceitful Above All Things ֆիլմում: Ազիան ռեժիսյորի ու գլխավոր հերոսի դեր էր կատարում:

Պատմությունը հյուսված էր մի թեթեւաբարո կնոջ շուրջ, ով ստիպում էր որդուն օգնել իրեն մարմնավաճառության գործում: Ոտնձգությունների փաստը հաջորդեց 2017 թվականին, երբ երտասարդ դերասանն արդեն 17 տարեկան էր: Դերասանուհին հանդիպել էր նրա հետ Քալիֆորնիայի Ritz-Carlton հյուրանոցում, որտեղից սելֆիներ էր ներկայացրել դեռահասի հետ, որին հաջորդել էր սեռական ակտը: Ջիմի խոսքերով՝ դերասանուհու գործողությունները հոգեբանական մեծ հարված են հասցրել իրեն, հենց դրա համար էլ նա գումար է պահանջել դերասանուհուց ՝ որպես ֆիզիկական ու հեգեբանական վնասի հատուցում: Դերասանուհու ներկայացուցիչները որեւէ կերպ չեն մեկնաբանել իրադրությունը:



© NEWS.am STYLE