Անկրկնելի Քիմ Քարդաշյանը ներկայացել է սեւ հանդերձանքով

19:45   20 օգոստոսի, 2018

Քիմ Քարդաշյանը աշխարհի ամենաազդեցիկ կանանցից է, նա կարողանում է իր վրա հրավիրել բոլորի ուշադրությունը: Հայուհին մեկ ներկայանում է գրեթե մերկ, մեկ գրավում է բոլորի սրտերը աղմկահարույց հանդերձանքներով:

Ճաշակին ընկեր չկա, բայց սեւ գույնը կարծես շատերի համար է նախընտրելի: Այն քողարկում է մարմնի փոքրիկ թերությունները, իսկ Քիմի դեպքում՝ շեշտում առավելությունները:

37-ամյա հեռուստաաստղը Instagram-յան էջում հրապարակել է նոր լուսանկար, որում ինքնագիր է բաժանում երկրպագուներին: Շքեղ սեւահերը նաեւ մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակմանը կից խոսքն ուղղելով Keeping up with the Kardashians ռեալիթի-շոուի երկրպագուներին:



«Մյուս շաբաթ սկսվում են 16-րդ եթերաշրջանի նկարահանումները: Ամեն օր արթնանում եմ երախտապարտ լինելով», - գրել է աստղը:

Ի դեպ ավելի վաղ Մայամիի լողափին աստղը նկարահանվել էր նոր ֆոտոշարքում (թվով արդեն երկրորդը), իսկ ընթացքը նկարահանել էին տեղի պապարացիները։

37-ամյա հայուհին նկարահանումներին հայտնվել էր Minimale Animale-ի՝ 400 դոլար արժողությամբ արծաթափայլ բիկինիով։



© NEWS.am STYLE