Քիմ Քարդաշյանի հուզիչ գրառումը հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի մասին

20:45   20 օգոստոսի, 2018

Հայազգի հեռուստաաստղը հաճախ է իր Instagram-յան հարթակն օգտագործում կրքոտ լուսանկարներ ներկայացնելու կամ իր սեփական արտադրանքն առաջ մղելու համար:

Երբեմն, սակայն, հայուհու էջում կարելի է հանդիպել ընտանեկան ջերմ լուսանկարների, նրա հոգին ու մտքերը բացահայտող տողերի:

Այս անգամ Քիմի story բաժինը թերթելով նկատեցինք մի գրություն, որն իսկապես ունակ է հուզել օգտատերերին: Նա մեկնաբանել է, թե ինչու է այդքան շատ սիրում թռչուններին:



«Ես հավատում եմ, որ մեր կյանքում բազմաթիվ են հոգիների նշանները: Երբ հայրս քաղցկեղով հիվանդ էր, մենք նրա կողքին էինք, ու ես նրան ասացի՝ եթե մահանաս, նորից մեր աշխարհ ես գալու թռչնի կերպարով:  Հետո մենք երթեւեկում էինք մայրուղով հենց նրա հուղարկավորումից առաջ ու նկատեցինք հարյուրավոր թռչուններից կազմված մի երամ: Բոլորը կանգ էին առել, քանի որ դա իսկապես խենթացնող տեսարան էր: Ես մտածեցի՝ ահա թե որտեղ ես դու» , - գրել է հայուհին:

Ավելի վաղ հեռուստաաստղը, ում համար իր ազգանունը ժամանակի ընթացքում այցեքարտ դարձավ, միկրոբլոգում հրապարակել էր լուսանկար, որում ինքնագիր էր բաժանում հավատարիմ երկրպագուներին:






© NEWS.am STYLE