Կրքոտ Քիմ Քարդաշյանը՝ միջնադարյան գեղեցկուհու կերպարում (ֆոտո)

23:43   20 օգոստոսի, 2018

Քիմ Քարդաշյանը այն համաշխարհային աստղերց է, ովքեր հիմնականում խենթացնում են իրենց երկրպագուներին քիչ բան թաքցնող հանդերձանքներով, համարձակ կերպարներով:

Այնուամենայնիվ, պետք է նշել, որ հայուհու զգեստապահարանում քիչ չեն նաեւ տպավորիչ զգեստները, որոնք չնայած ծածկում են նրա բարեմասնությունները, սակայն միեւնույնն է, ընդգծում ու խորհրդավոր տեսք են հաղորդում հեռուստաաստղին:



Այս անգամ Քիմն իր Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ,  հրապարակել է լուսանկարների շարք, որոնց նայելիս հնարավոր չէ չասոցացնել գեղեցկուհուն միջնադարին բնորոշ հագուստով աղջկա հետ:



Քիմի հանդերձանքներից բացի զարմացրել է նաեւ նրա անսովոր սանրվածքը: Մենք հայուհուն բազմիցս հասցրել ենք տեսնել հյուսքերով, բայց դրանք, վստահաբար, երբեք այսքան շքեղ տեսք չեն ունեցել:

Շքեղ երկարափեշ զգեստները հայուհուն անսովոր տեսք են հաղորդել:



Ի դեպ, ավելի վաղ հեռուստաաստղը հուզիչ գրառում էր կատարել հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի մասին: Նա նկարագրել էր, թե ինչ էր զգում նրա մահից հետո: Հայուհին խոստովանել էր, որ հավատում է հոգու հավերժությանը:










© NEWS.am STYLE