Ոճային Աստղիկ Սաֆարյանը պարծենում է սլացիկ ոտքերով (ֆոտո)

00:07   21 օգոստոսի, 2018

Աստղիկ Սաֆարյանը, թերեւս, հայկական երգարվեստի այն ներկայացուցիչներից է, որոնց ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով կարելի է անվերջ հիանալ:

Աստղիկն իր՝ ոճի նուրբ ընկալումն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ նոր լուսանկարներով ու հրապարակումներով ուրախացնելով հետեւորդ-երկրպագուներին:



Այն, որ երգչուհին աքսեսուարների ու հատկապես գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար:



Իսպանիայում բնակություն հաստատած երգչուհին նոր լուսանկարների շարքում ներկայացել է խոր բացվածքով երկարափեշ, ծաղկավոր կիսաշրջազգեստով, սեւ տոպով:

Աստղիկն ամբողջացրել է իր կերպարը վերոնշյալ լայնեզր գլխարկով ու յուրահատուկ ակնոցով: Հետաքրքիր է, որ լուսանկարներում երգչուհին բոկոտն է, ինչն էլ ավելի եթերային տեսք է հաղորդել նրան: Լուսանկարներից մեկը նա մեկնաբանել է՝ նշելով որ իսպանական տրամադրություն ունի:





Ավելի վաղ երգչուհին ներկայացրել էր իր հանգստից մի պատառիկ՝ ներկայանալով լողազգեստով: Իր տեղադրած լուսանկարում նա կրում էր սեւ լողազգեստ, որի վրայից կապույտ, ցանցավոր վերնազգեստ, իսկ ձեռքերում կար խմիչքով լի բաժակ:

Այս հրապարակմանը կից երգչուհին կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը. «Հանգստանում եմ լողափին»:



© NEWS.am STYLE