«Ես այսօր թագուհի եմ». Գարիկ Մարտիրոսյանի կնոջ հմայիչ կերպարը

00:25   21 օգոստոսի, 2018

Հումորիստ, շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, արդեն բոլորին հասցրել է ապացուցել, որ նույնպես փայլում է սրամտությամբ ու հումորի հրաշալի զգացողությամբ:

Հումորը՝ հումորով, սակայն գեղեցկուհին չի զլանում նաեւ իր Instagram-յան էջի հետեւորդ-երկրպագուներին ներկայացնել իր շքեղ, հմայիչ լուքերը:



Ժաննային հաճախ կարելի է տեսնել յուրօրինակ աքսեսուարներով, վառ զգեստներով: Այս անգամ նա եւս մեկ անգամ գունավորել է հետեւորդների օրը՝ ներկայանալով վառ վարդագույն զգեստով, ինքնատիպ ականջօղերով՝ queen (թագուհի) գրությամբ:



Ժաննան մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Այսօր ես թագուհի եմ, 14 տարի առաջ լույս աշխարհ է եկել արքայադուստրս՝ Ժասմինը»:



Ավելի վաղ հումորիստի կինը բացատրել էր, թե ինչու այլ ռուս հայտնիների պես չի ներկայացնում կիսամերկ կամ մերկ լուսանկարներ:

«Ինձ հաճախ հարցնում եք, ոմանք հետաքրքրասիրությամբ, ոմանք էլ զայրույթով. «Որքա՞ն հագուստ ունեք, ձեր զգեստապահարանը ռեզինե՞ է» Որքա՞ն գումար եք ծախսում հագուստի վրա» եւ այլն, եւ այլն: Պատասխանում են ցավոտ հարցերին: Աղջիկներ գնեք ոչ միայն նորաձեւ հագուստ, այլեւ որոնք դուրս են ներաձեւությունից, եւ որոնց գրագետ համադրության շնորհիվ միշտ լավ տեսք կունենք: Ես արդեն մեծ աղջիկ եմ ոչ փոքր տարիքի, իսկ Ինսթագրումում ընդհամենը երկու տարի է ինչ կամ: Եվ հասկացեք, իմ էջը հագուստի մասին չէ: Պարզապես առանց հագուստի ես լուսանկարվել չեմ ցանկանում!!!Հ.Գ. Սովորեք կրել must have-ն այնպես, որ բոլորը հարցնեն, թե որտեղի՞ց ես այդպիսի գեղեցկությունը ձեռք բերել», - գրել էր  Ժաննան:



© NEWS.am STYLE