Սուպերմոդել Բելլա Հադիդը՝ բիկինիով

01:07   21 օգոստոսի, 2018

Բելլա Հադիդը աշխարհի ամենապահանջված մոդելներից մեկն է, իսկ նրա Instagram-յան հրապարակումները, կարելի է ասել, հետեւորդների կողմից ամենապահանջվածների ու սպասվածների շարքերում են:

Դե ինչ, ամառն իր ավարտին է մոտենում, իսկ մոդելի կրքոտ լուսանկարները՝ ոչ: Բելլան ուրախացրել է երկրպագուներին միկրոբլոգում հրապարակելով լուսանկարներ, որոնցում նա մոտ 100 դոլար արժողությամբ սեւ բիկինիով է ներկայացել:



Վերջինս շեշտել է սուպերմոդելի մարմնի բոլոր առավելությունները: Լուսանկարներից մեկում 21-ամյա գեղեցկուհին լողավազանում վայելում է հանգիստը, իսկ մյուսում, մինչ նա գայթակղիչ դիրք է ընդունում լուսանկարվելու համար, քամին խաղում է նրա վարսերի հետ:



Ավելի վաղ Նյու Յորքում գիշերային զբոսանքի ժամանակ Բելլա Հադիդը հայտնվել էր անցորդների ու պապարացիների ուշադրության կենտրոնում՝ ընտրելով սվիտեր-զգեստ, որը շեշտել էր նրա սլացիկ ոտքերը:






                                                                                                        Աղբյուրը՝ Daily Mail
 
                                                                              Լուսանկարները՝ Instagram-ի, GC-ի



© NEWS.am STYLE