Լուսինե Թովմասյանի ընտանեկան ջերմ լուսանկարն ու երջանկության բանաձեւը

01:25   21 օգոստոսի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն իր Instagram-ի հմայիչ լուսանկարներն ու տեսանյութերը հաճախ համալրում է նորերով, ներկայացնում է երկրպագուներին իր առօրյան, դստեր ժամանցը, ամուսնու հետ սիրառատ ու ջերմ լուսանկարներ:

Լուսինեն այս անգամ համադրել է ժպիտը, սերն ու երջանկությունը մեկ կադրում՝ ներկայացնելով ջերմ ընտանեկան լուսանկար: ժպիտ առաջացնող լուսանկարում գեղեցկուհին ամուսնու եւ դստեր հետ է պատկերված:



Լուսինեն նաեւ մեկնաբանել է ընտանեկան ալբոմում պատվավոր տեղի արժանի լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «երջանկությունը հենց սա է՝ երբ մենք միասին ենք»:

Ավելի վաղ գեղեցկուհին լուսանկարներ էր տեղադրել, որոնցում նորկայացրել էր ամառային իր նորաոճ լուքը՝ կարճ, ջինսե կիսատաբատ, սպիտակ վերնաշապիկ:

Հմայիչ լուսանկարներին կից նա անգլերենով գրել էր. «Ճանապարհորդել, ուսումնասիրել, սովորել եւ ապրել»:

 



© NEWS.am STYLE