Լուիզա Ներսիսյանը՝ գայթակղիչ կերպարում

10:54   21 օգոստոսի, 2018

Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Նա պարբերաբար իր էջում տեղադրում է գեղեցիկ սելֆիներ, հրապուրիչ լուսանկարներ, դստեր՝ Լիլիթի հետ անցկացրած հանգիստն ու առօրյան նկարագրող լուսանկարներ:

Լուիզա Ներսիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում հանդես է եկել կրքոտ կերպարում:  Նա գեղեցիկ դիմահարդարմամբ է, կրում է ուսը բաց հանդերձանք պառկած է կաթի մեջ, իսկ ուսին սուրճի հատիկներ են:

Համարձակ այս դերասանուհին իր միկրոբլոգի հերթական հրապարակումը որեւէ գրառմամբ չի մեկնաբանել:

Հիշեցնենք, որ վերջերս իր տեղադրած հրապուրիչ լուսանկարում դերասանուհին միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել էր ամառային, ոճային լուքով:

Լուիզա Ներսիսյանն իր ֆոտոշարքին կից որեւէ մեկնաբանություն չէր թողել:

 



© NEWS.am STYLE