«Խորը գետերն անձայն են հոսում». Լիլուի նոր սելֆին

11:33   21 օգոստոսի, 2018

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր էջի հետեւորդներին երգչուհին հաճախ է գայթակղում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ, որոնցում բավականին հմայիչ տեսքով է ներկայանում: Սակայն, երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Այսօր Instagram-ի իր էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է ընդհամենը 24 ժամ, Լիլուն նոր սելֆիներ է հրապարակել, որոնցում լոսանջելեսաբնակ երգչուհին ներկայացել է վառ դիմահարդարմամբ:

Լուսանկարներից մեկին կից նա կատարել է հետեւյալ մեկնաբանությունը. «Խորը գետերն անձայն են հոսում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլուն լուսանկար էր հրապարակել ծովափից, որում բավականին սեքսուալ տեսք ուներ: Լիլուն գայթակղիչ կեցվածքով լուսանկարվել էր ծովի ֆոնին: Նա ներկայացել էր լողազգեստով, այսպիսով միկրոբլոգի իր հետեւորդներին ցուցադրելով՝ մարմնի շքեղ կառուցվածքը: Այս հրապարակումը երգչուհու կողմից որեւէ կերպ մեկնաբանված չէր:



© NEWS.am STYLE