Ջորջ եւ Ամալ Քլունիները հանգստանում են Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի հետ

13:35   21 օգոստոսի, 2018

Ջորջ եւ Ամալ Քլունիները թեպետ հսկայական առանձնատուն ունեն Անգլիայում, սակայն նրանք հիմնականում ապրում են Իտալիայի Կոմո լճի ափին տեղակայված դերասանի առանձնատանը: Ընտանիքը տեղափոխվել է Իտալիա այն բանից հետո, երբ դերասանի անվտանգության աշխատակիցները հայտնել էին, որ Անգլիայի մեծ տունը հսկողության տակ պահելը պրոբլեմատիկ է եւ ապահովության համար ընտանիքին հարկավոր է տեղափոխվել Իտալիա:

Իսկ անվտանգության խնդիրները ծագեցին Ամալ Քլունիի, որպես մարդու իրավունքների փաստաբան հանդես գալու գործունեության հետ:  Ամալի միջազգային փորձը հանգեցրել է նրան, որ իրավաբանի հասցեին սկսել են սպառնալիքներ հնչել:  Ահա եւ Ջորջը որոշել է տեղափոխվել:

Իսկ օրերս Քլունիներին այցելել են Մեգան Մարքլն ու արքայազն Հարրիին, որոնք հոլիվուդյան դերասանի առանձնատուն են գնացել անցած շաբաթ եւ մնացել են երեք գիշեր:

Առանձնատանն են եղել նաեւ Ջորջ եւ Ամալ Քլունիների 10 ամսական զույգերը՝ Էլլան եւ Ալեքսանդրը:

Այնուհետեւ Ջորջը ընթրիք է կազմակերպել հյուրերի համար՝ հրավիրելով իր ընկերներին:

Հիշեցնենք, որ դերասանն ու Ամալը այն երջանիկների շարքում են, որոնք մայիսին հրավիրված են եղել Մեգանի եւ Հարրիի հարսանիքին:

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ Mega, PA, Getty



© NEWS.am STYLE