Ջենիֆեր Լոպեսը, Քայլի Ջենները եւ այլ աստղեր MTV VMA-ի afterparty-ին

14:15   21 օգոստոսի, 2018

MTV VMA մրցանակաբաշխությունից հետո, որը տեղի է ունեցել Նյու Յորքում, աստղերը չեն ցրվել, այլ ուղեւորվել են Ջենիֆեր Լոպեսի կազմակերպած երեկույթին:

Միջոցառումը անց է կացվել Նյու Յորքի հայտնի՝ Beauty & Essex հաստատությունում:

Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է իր երեկույթին Versace ապրանքանիշի անսամբլով:

Երգչուհին իր բոյֆրենդի՝ Ալեքս Ռոդրիգեսի հետ:

49-ամյա հայտնի երգչուհին միակը չէր, որ այդ նորաձեւության տան անսամբլով էր:

Քայլի Ջենները, ով գնացել էր երեկույթին իր բոյֆրենդի՝ ռեփեր Թրեվիս Սքոթի հետ, նույնպես իր ընտրությունը կատարել է ի օգուտ այդ ապրանքանիշի:

Մոդել Վիննի Հարլոուն նույնպես Versace ապրանքանիշի անսամբլով

Վիննին Լիամ Փեյնի հետ

Իսկ սա Ռիտա Օրան է էքստրավագանտ զգեստով:

Արիանա Գրանդեն ապագա ամուսնու՝ Փիթ Դեվիդսոնի եւ տատիկի՝ Նոնայի հետ:

Աղբյուրը՝  Daily Mail

Լուսանկարները՝ Splash, BroadImage, Getty, Backgrid



© NEWS.am STYLE