«Ունենալ ընկերներ՝ բառիս բուն իմաստով Ընկերներ, երջանկություն է». Դիանա Գրիգորյանի հրապուրիչ լուսանկարը

12:35   21 օգոստոսի, 2018

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը վերջին շրջանում շատ ակտիվ է սոցցանցերում: Նա ամառային, ընտանեկան հանգիստն էր վայելում ԱՄՆ-ում:

Սցենարիսն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Դիանան իր տեղադրած լուսանկարում հանդես է եկել ամառային, շքեղ դիմահարդարմամբ: Նա կրում է ամառային, կարմիր վերնազգեստ: Հմայիչ լուսանկարին կից Դիանա Գրիգորյանը խոսել է ընկերության մասին: Նա գրել է. «Ունենալ ընկերներ՝ բառիս բուն իմաստով Ընկերներ, երջանկություն է, իսկ օվկիանոսից այն կողմ ընկերներ ունենալը, որոնք պատրաստ են յուրաքանչյուր պահի օգնության ձեռք մեկնել ու հնարավոր ամեն առիթ օգտագործել քեզ գոհացնելու, մեծագույն երջանկություն է։
Պարզապես շնորհակալ եմ...»:

Ավելի վաղ սցենարիստը միկրոբլոգի իր հետեւորդներին լուսանկար էր ներկայացրել, որում   Դիանան նուրբ ու հասարակ կերպարով էր՝ ճերմակ վերնահագուստը շեշտել էր Դիանայի արեւայրուքը:

Իր հրապարակած լուսանկարին կից Դիանան խոսել էր մարդկային որակների մասին: Նա գրել էր. «Թերևս բարությունն ու պարզությունը փրկեն մարդկությանը...»:

 

 



© NEWS.am STYLE