Միշա Գալուստյանը՝ քրեական հեղինակության կերպարում

15:15   21 օգոստոսի, 2018

Միշա Գալուստյանը ներկայացել է քրեական հեղինակության կերպարում: Հումորիստն իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում հանդես է եկել «Թեթեւաբարո տատիկը-2» կատակերգական ֆիլմում ներկայացած կերպարով, որտեղ Գալուստյանը կերտել է քրեական հեղինակության դերը:

«Զազան բոլորիդ փոխանցում է: Բարեւ», - մակագրել է տեսանյութը Գալուստյանը:

A post shared by Михаил Галустян (@m_galustyan) on

Հայտնի կատակերգության շարունակության մեջ հանդիսատեսը կրկին ակնկալում է հանդիպում խարդախ Սաշա Ռուբենշտեյնի եւ մի խումբ թոշակառուների հետ, որոնք այժմ տեղափոխվել են Մոսկվա: Սակայն, նրանց երջանիկ կյանքն ավարտվում է, երբ բանկը, որտեղ պահվում են թոշակառուների բոլոր խնայողությունները, սննկացնում է առանց սկզբունքների օլիգարխ Բորոդինը: Սաշան եւ «կազմակերպված թոշակառուների խմբավորումը» կրկին միավորվում են, որպեսզի վրեժ լուծեն իրենց նեղացնողից:



© NEWS.am STYLE