Շուշաննա Թովմասյանը՝ առանց դիմահարդարման

14:38   21 օգոստոսի, 2018

Երիտասարդ, սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Շուշաննա Թովմասյանը վերջերս շատ պասիվ է սոցցանցերում: Նա հաճախ գրառումներ չի կատարում, չի ուրախացոնւմ երկրպագուներին իր նոր լուսանկարերով:

Բայց այսօր քնքուշ դերասանուհին բացառություն է արել ու Instagram-ի իր էջում հրապարակել՝ նոր լուսանկար, որում Շուշաննան ներկայացել է առանց դիմահարդարման: Միկրոբլոգի Շուշաննայի էջի հետեւորդները լուսանկարին կից մեկնաբանության հատվածը ողողել են դրական գրառումներով:

Նշենք, որ ավելի վաղ Շուշաննա Թովմասյանը Instagram-ի իր էջի story բաժնում հրապարակել էր լուսանկար՝ ցուցադրելով իր նուրբ դիմահարդարումը: Լուսանկարից պարզ էր դառնում, որ Շուշաննան փոխել էր նաեւ վարսերի գույնը՝ վարդագույն բլոնդից անցնելով այլ երանգի:

Հիշեցնենք, որ Շուշաննա Թովմասյանը այժմ նկարահանվում է «Երեւի» սերիալում:



© NEWS.am STYLE