Սերժ Թանկյանն այսօր նշում է 51-ամյակը. NEWS.am STYLE-ը վերհիշել է նրա եւ SOAD-ի լավագույն հիթերը

15:05   21 օգոստոսի, 2018

Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down հայտնի ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանն այսօր՝ օգոստոսի 21-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Ռոք ժանրի լավագույն կատարողներից մեկը դարձավ 51 տարեկան:

Կիթառահար Դարոն Մալաքյանն ու Թանկյանը  հանդիպել են 90-ականներին. նրանք միասին հիմնել են System of a Down խումբը: SOAD-ի երգերն առանձնահատուկ սիրված են Հայաստանում: Դրա վառ ապացույցը խմբի երեւանյան բացօթյա մենահամերգն էր, որը տեղի ունեցավ 2015 թ-ին: Չնայած հորդառատ անձրեւին՝ Հանրապետության հրապարակում հավաքված երկրպագուները չշտապեցին լքել համերգատեղին, այլ մինչեւ վերջ մնացին տեղում՝ վայելելու խմբի կենդանի ելույթը:

Թանկյանը հանդես է գալիս անարդարությունները դատապարտող ելույթներով։ Նա Axis Of Justice կազմակերպության համահիմնադիրն է, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Երաժիշտը նաեւ մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի Միացյալ Նահանգներն ու Թուրքիան ճանաչեն եւ ընդունեն  Հայոց Ցեղասպանությունը: Թանկյանն ակտիվորեն անդրադառնում է Հայաստանի քաղաքալան իրավիճակին, իսկ Թավշա հեղափոխության շրջանում նա ժամանեց Հայաստան՝ աջակցելու Նիկոլ Փաշինյանի եւ ժողովրդի շարժմանը:

Այսօր առաջարկում ենք վերհիշել ամերիկահայ երաժիշտի եւ նրա հայտնի բենդի լավագույն հիթերից մի քանիսը.



© NEWS.am STYLE