Բեն Աֆլեքը բաժանվել է իր ընկերհուց՝ Լինդսի Շոկուսից

16:07   21 օգոստոսի, 2018

Հիմա արդեն պաշտոնապես: Ինչպես գրում է ETOnline-ը, Բեն Աֆլեքը բաժանվել է իր ընկերհուց՝ հեռուստապրոդյուսեր Լինդսի Շոկուսից, որի պատճառով թողել էր Ջենիֆեր Հարներին:

Արդեն մեկ ամիս դերասանին չեն տեսել ընկերուհու՝ Լինդսեյ Շոկուսի հետ, եւ անգամ օգոստոսի 15-ին՝ Բենի տարեդարձի օրը, նա անցկացրել է իր երեխաների հետ, իսկ երեկ ընթրել է Շոնի հետ, սակայն կողքին Լինդսեյի ոչ մի նշան չի եղել:

38-ամյա Շակուսը, ով դերասանի հետ ապրել է մեկ տարի, հավաքել է իրերն ու հեռացել նրանրց, ինչպես նաեւ վերադարձրել է նրան Bentley մակնիշի մեքենան այն բանից հետո, երբ պապարացիները օրերս «բռնացրել» են 46-ամյա Բենին Playboy-ի 22-ամյա մոդել Շոն Սեքսթոնի հետ՝ հոլիվուդյան դերասանների շրջանում հայտնի Մալիբուում գտնվող Nobu ռեստորանում:

Ի դեպ, Լինդսին Բենի սիրախաղի մասին նորություններից հետո նույնիսկ ջնջել է իր Instagram-ը:

«Նրանք փորձում էին անել այնպես, որ նրանց հարաբերությունները կայունանան, սակայն նրանք երկուսն էլ դրան պատրաստ չէին: Նրանք գերադասում էին իրենց ժամանակն անցկացնել երեխաների հետ: Ինչպես նաեւ նրանք լավ ընկերներ են մնացել», - հայտնել են աստղերի ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ Բենը շատ ժամանակ էր անցկացնում դուստրերի՝ 12-ամյա Վայոլեթի, 10-ամյա Սերաֆինայի, ինչպես նաեւ որդու՝ 6-ամյա Սեմյուելի հետ Լոս Անջելեսում, իսկ Շոկուսն իր ժամանակն էր անցկացնում որդու հետ՝ Նյու Յորքում:

 



© NEWS.am STYLE