Դեւիդ Գետտան Don’t Leave Me Alone հիթի հիման վրա տեսահոլովակ է նկարահանել

17:10   21 օգոստոսի, 2018

Դեւիդ Գետտա նոր տեսահոլովակ է թողարկել՝ Don’t Leave Me Alone հիթի հիման վրա: Երգը Դեւդի եւ բրիտանացի երգչուհի՝ Էնն-Մարիի համատեղ աշխատանքն է: Այն այսօր հայտնվել է երաժշտի Youtube ալիքում:

Տեսահոլովակի ռեժիաորը Հաննա Լյուքս Դեւիսն է, ով հայտնի է իր աշխատանքներով՝ Նիկի Մինաժի, Արիանա Գրանդեի, Little Mix-ի եւ շատ այլ աստղերի հետ: Տեսահոլովակում երգչուհին սենյակում միայնակ տխրում է, բայց հենց որ նա դնում է վիրտուալ իրականության ակնոցը, անմիջապես հայտնվում է պարահրապարակում, որտեղ նա հանդիպում է այրվող աչքերով մի մարդու: Նրանք միասին ընկղմվում են երեւակայության աշխարհում:

 



© NEWS.am STYLE