69-ամյա Ալլա Պուգաչովան Սվետլանա Լոբոդայի համերգին ներկայացել է կաշվե կիսատաբատով

18:12   21 օգոստոսի, 2018

Յուրմալայում երեկ տեղի է ունեցել Սվետլանա Լոբոդայի համերգը, որին ներկա է գտնվել 69-ամյա Ալլա Պուգաչովան եւ 42-ամյա Մաքսիմ Գալկինը, որոնք հիմա հանգստանում են Լատվիայում: Պուգաչովան ներկայացել է կաշվե կիսատաբատով, իսկ Լոբոդան համատեղ լուսանկար է հրապարակել հարդարման սենյակից:

A post shared by Nifruna (@nifruna) on

Ինչպես գրում է «КП»-ն համերգասրահ Պուգաչովային եւ Գալկինին ուղեկցել է սեւ Մերսեդես մակնիշի ավտոմեքենա: Ալլա Պուգաչովայի հագնված է եղել նորաձեւության վերջին ճիչով՝ թրենդային պայուսակ գոտկատեղին, կաշվե կարճ կիսատաբատ, երկարաճիտ կոշիկներ:

«Նա մտնում է հարդասենյակ եւ դու մոռանում ես ամեն ինչի մասին: Ցանկանում ես վայելել իր իմաստությունն ու վերալիցքավորվել կարողությամբ, ուժով եւ էներգիայով: Կին-լեգենդ՝ Ալլա Բորիսի Պուգաչովա! Շնորհակալություն, որ երեկոն մեզ հետ անցկացրեցիք: Ես ձեզ շատ եմ սիրում», - մակագրել է լուսանկարը՝ Սվետլանան:



© NEWS.am STYLE