Համացանցում քննադատում են Մադոննային՝ MTV VMA Awards 2018-ին իր պահվածքի համար

19:14   21 օգոստոսի, 2018

Նյու Յորքում կայացած MTV VMA մրցանակաբաշխության միջոցառմանը, կարծես, սկանդալ չհաջորդեց: Չնայած առանց դրա միջոցառումները մի փոքր «անալի» են լինում:

Այնուամենայնիվ, Մադոննայի ելույթի մասին հնչեցին բազմաթիվ քննադատություններ: Պատճառն այն է, որ 60-ամյա երգչուհին իր երկարաշունչ ելույթի ընթացքում բավարար ուշադրության չարժանացրեց վերջերս կյանքից հեռացած երգչուհուն՝ 70-ամյա Արետա Ֆրանկլինին:



Վերջինիս անունը հնչեց ելույթի ընթացքում, սակայն դա քիչ է թվացել երկրպագուներին:

MTV–ն Մադոննային խնդրել էր հիշել Ֆրանկլինի մասին տարվա լավագույն տեսահոլովակի համար մրցանակի հանձնման պահին, սակայն երգչուհու ելույթը վերաբերվում էր միայն իրեն:



Մադոննան հիշատակել է Արետայի անունը միայն այն պահին, եր ասել է, որ ժամանակին կատարել է նրա՝  (You Make Me Feel Like A) Natural Woman երգն ու դա նրա կարիերային շատ է օգնել:



«Շնորհակալ եմ Արետա մեզ բոլորիս ոգեշնչելու համար: Հարգանք ու պատիվ թագուհուն», - ավարտել է ելույթը երգչուհին:

Օգտատերերը կարծիք են հայտնել, որ այդքանը քիչ էր ու իսկական խառնաշփոթ են սկսել համացանցում՝ մեղադրելով Մադոննային եսասիրության մեջ:



«Նա, ով կանչել է Մադոննային, որ վերջինս հարգի Արետայի հիշատակը, պետք է հենց հիմա հեռացվի աշխատանքից», - գրել է օգտատերերից մեկը:

«Մադոննան Արետայի մասին խոսելու փոխարեն միայն իր մասին էր խոսում», - գրել է մեկ ուրիշը:

«Չեմ հասկանում՝ ինչու են մարդիկ ծափահարում Մադոննային: Նա իր անձի մասին է խոսում, ոչ թե Արետայի», - արտահայտել է իր կարծիքը մեկ այլ հետեւորդ:

«Պետք չէր Մադոննային վստահել Արետայի մասին ելույթը» , - նշվել է մեկնաբանություններում:









                                                                                                                     Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE