Մոնետոչկան ներկայացրել է «90» երգի տեսահոլովակը

20:15   21 օգոստոսի, 2018

Մոնետոչկան (Ելիզավետա Անդրեևնա) անակնկալ է մատուցել երկրպագուներին՝ իր YouTube-յան պաշտոնական ալիքում ներկայացնելով նոր տեսահոլովակ:

«90» երգի տեսահոլովակի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Ալեքսեյ Բալաբանովի «Եղբայր» ֆիլմը, որը ներկայացնում է 1990-ականների կեսերի Սանկտ Պետերբուրգը:

Մոնետոչկան ներկայացել է Բալաբանովի հերոսի դերում, ով ձեռագործ զենքեր է պատրաստում ու դրանք ուղղում թշնամու դեմ: Տեսահոլովակում նաեւ նկարահանվել են ռոք-երգչուհի Գրեչկան, Տատյանա Բուլանովան, Եվգենի Ֆյոդորովը ու կինոքննադատ Ստանիսլավ Զելվենսկին:



© NEWS.am STYLE