Բիկինիով Իրինա Շեյքը ցուցադրել է սպորտային կազմվածքը

18:47   21 օգոստոսի, 2018

32-ամյա սուպերմոդել Իրինա Շեյքը ներկայացել է հնարավոր բոլոր շքեղ հանդերձանքներով, բայց շատերը կհամաձայնեն, որ ամենագայթակղիչ տեսքը նա ստանում է բիկինիով:

Իր Instagram-ի էջում Իրինան հրապարակել է լուսանկարների շարք, որոնցում սուպերմոդելը աստիճաններով բարձրանում է:



Թերեւս, այս լուսանկարներով գեղեցկուհին նպատակ է ունեցել եւս մեկ անգամ շեշտել սպորտային կենսակերպն ու պարծենալ շքեղ մարմնով ու սլացիկ ոտքերով:



Հիացած օգտատերերի մեկնաբանությունների կողքին հանդիպում ենք նաեւ այնպիսիններին, որոնք զարմանք են արտահայտում նմանատիպ լուսանկարները բազմիցս տեղադրելու վերաբերյալ:



Գեղեցկուհին մեկնաբանել է ընդամենը լուսանկարներից մեկը, այն էլ՝ շատ հակիրճ: «Աստիճաններ», - գրել է Իրինան:

Ավելի վաղ աշխարհի ամենապահանջված մոդելներից մեկը ֆուրոր էր առաջացրել լուսանկարիչներ՝ Մերտ Ալասի եւ Մարկուս Պիգգոտտի կազմակերպած fashion երեկույթի ժամանակ: Իրինան այդ օրը հունական աստվածուհու կերպարում էր:





© NEWS.am STYLE