Ժաննա Բուտուլյանի գրավիչ տեսանյութը՝ արաբական երգի ներքո  

19:47   21 օգոստոսի, 2018

Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ովքեր ժամանակի ընթացքում իրենց ջանասիրության ու երկրպագուների սիրո շնորհիվ դարձան հեռուստաէրկրանների անբաժան մասնիկը:

Ժաննան բավականին ակտիվ է նաեւ Instagram-ում ու գրեթե ամեն օր համալրում է իր գրավիչ լուսանկարների, հրապուրիչ սելֆիների ու տեսանյութերի շարքը:

Այս անգամ Ժաննան օգնություն է խնդրել երկրպագու-օգտատերերից: Դերասանուհին չի կարողացել կողմնորոշվել, թե որ զգեստն է իրեն ավելի շատ սազում:



«Սիրելի տղաներ ու աղջիկներ, շուտով ինձ համար կարեւոր իրադարձություն է տեղի ունենալու, ու ես պետք է զգեստ ընտրեմ: Ո՞րը խորհուրդ կտաք», - ռուսերեն լեզվով գրել է Ժաննան:

Ավելի վաղ դերասանուհին Instagram-յան միկրոբլոգում հրապարակել էր մի լուսանկար, որտեղ կրկին ցույց էր տվել սլացիկ ոտքերը:

Գայթակղիչ լուսանկարին կից թողնելով ռուսալեզու գրառում՝ սերիալային դերասանուհին մեկնաբանել էր այն: Ժաննա գրել էր. «Շուտով մենք կհայտնվենք ապշեցուցիչ իդիլիայում, որտեղից աստիճանաբար ջնջված են անկատար մարդիկ, որպեսզի իրենց տեղը զիջեն կատարյալներին…»:

 



© NEWS.am STYLE