Քիմ Քարդաշյանը զբոսանավի վրա պարծեցել է փարթամ կազմվածքով

20:47   21 օգոստոսի, 2018

Քիմ Քարդաշյանը համաշխարհային այն աստղերից է, ովքեր երբեք չեն սպառում հանրության հետաքրքրասիրությունը: Նա կարծես մատը պահում է երկրպագուներից յուրաքանչյուրի զարկերակին ու մշտապես կարողանում է զարմացնել:

Այս անգամ 37-ամյա հայուհին ներկայացրել է Մայամիի իր հանգստից մի դրվագ. լուսանկարում հայուհին զբոսանավի վրա վայելում է իր ժամանցը վաղեմի ըկերների հետ:



Հեռուստաաստղը ներկայացել է վարդագույն հանդերձանքով, որն ընդգծել է մարմնի բոլոր առավելություները, հատկապես՝ փարթամ բարեմասնությունները:



Նա նաեւ մեկնաբանել է լուսանկարը՝ հրապարակմանը կից թողնելով մեկնաբանություն. «Քո մասին մտածելիս» , - գրել է հեռուստաաստղը:

Ավելի վաղ Քիմն իր Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ,  հրապարակել էր լուսանկարների շարք, որոնց նայելիս հնարավոր չէր չասոցացնել գեղեցկուհուն միջնադարին բնորոշ հագուստով աղջկա հետ:



© NEWS.am STYLE