Քիմ Քարդաշյանը ցուցադրել է դստեր շքեղ զգեստը

21:47   21 օգոստոսի, 2018

Քիմ Քարդաշյանի զանազան շքեղ հանդերձանքներին երկրպագուների աչքն արդեն սովոր է: Հայուհու թանկարժեք զգեստապահարանի ցնցող պարունակության առկայությանը ոչ մեկ չի կասկածում:

Սակայն այս անգամ հայուհին որոշել է երկրպագուների ուշադրությունը հրավիրել ավագ դստեր՝ Նորթի նորաոճ հանդերձանքի վրա:

37-ամյա ռեալիթի-շոուի աստղը Instagram-ի story բաժնում նոր տեսանյութ է հրապարակել, որում 5-ամյա Նորթը մայրիկի մարզասրահում է: Նրա հագին փայլուն, շքեղ վերնազգեստ է, որը շողում է հնարավորինս վառ:



Երեւում է, հեռուստաաստղը չի հասցնի աչքը թարթել, երբ ավագ դուստրը կգրավի նրա «գահը»:

Ավելի վաղ Քիմը Մայամիի իր հանգստից կադրեր էր ներկայացրել:

Նա մի լավ զվարճացել էր ընկերների հետ զբոսանավի վրա՝ ցուցադրելով շքեղ բարեմասնությունները:



© NEWS.am STYLE