«Խենթ» Քորթնի եւ Քլոե Քարդաշյանները՝ խելահեղ երեկույթին

22:37   21 օգոստոսի, 2018

Քլոե Քարդաշյանը Քարդաշյան-Ջեններ գերդաստանի, թերեւս, միակ ներկայացուցիչն է, ով հնարավորինս հեռու է ընտանեկան սկանդալների կիզակետից: Փոխարնը՝ նրան հաճախ կարելի է տեսնել խաղաղության աղավնու դերում:

Ընտանիքի անդամների հանդեպ սերը Քլոեն հաճախ արտահայտում է նաեւ Instagram-ի ջերմ, սիրառատ, իսկ երբեմն էլ խենթ լուսանկարներով ու հրապարակումներով:

Այս անգամ իր միկրոբլոգում Քլոեն հրապարակել է լուսանկար, որում ինքը շալակել է, ամենայն հավանականությամբ, գինովցած Քորթնիին: Քույրերը պայծառություն են հաղորդել թեժ երեկույթին:



«Այո, մենք լիովին գիտակցում ենք՝ որքան անտանելի ենք, երբ միասին ենք: Ոչ, մեզ բացարձակ դա չի հետաքրքրում: Հրաշալի լուսանկար է ստացվել», -գրել է հեռուստաաստղը լուսանկարին կից:

Քորթնին մեկնաբանությունների դաշտում «սպառնացել» է տեղադրել նաեւ տեսանյութը, սակայն Քլոեին հաջողվել է համոզել նրան հետ կանգնել այդ մտքից:

Ավելի վաղ Քլոեն Instagram-ի միկրոբլոգում հրապարակել էր լուսանկարների շարք, որոնցում ավագ քրոջ՝ Քորթնիի դուստրը լուսանկարում էր իր փոքրիկին:



© NEWS.am STYLE