Մարիամ Մելիքյանը ցուցադրել է ամառային նորաոճ լուքը

00:27   22 օգոստոսի, 2018

Դերասանուհի, հաղորդավարուհի Մարիամ Մելիքյանը չի դադարում համարձակ լուսանկարներ ու տեսանյութեր տեղադրել իր միկրոբլոգում:

Նա արդեն բազմիցս հասցրել է երկրպագուներին հիացնել լողազգեստով լուսանկարներով, հրապուրիչ սելֆիներով:

Այս անգամ, սակայն, Մարիամը  Instagram-ի էջի հետեւորդ-երկրպագուների ուշադրությունը հրավիրել է իր ամառային գեղեցիկ լուքի վրա:



Մարիամն ընտրել է ծաղկավոր կոմբինիզոն, որը շեշտել է նրա սլացիկ ոտքերը: Դերասանուհին իր կերպարն ամբողջացրել է «փափուկ» սանդալներով, որոնք այս ամռանը չափազանց նորաձեւ են:

«Ոչինչ ավելի մեծ չէ, քան կնոջ փոքրիկ պայուսակը», - լուսանկարին կից թողած գրությամբ հրապարակումը մեկնաբանել է դերասանուհին:

Ի դեպ, ավելի վաղ Instagram-ի էջում նա հրապարակել էր լուսանկար, որում ներկայացրել էր ամառային, նորաոճ ակնոցը: Լուսանկարին կից Մարիամը որեւէ մեկնաբանություն չէր թողել:



© NEWS.am STYLE