Գերթրենդային «թաց» դիմահարդարում՝ համարձակ հայուհիների համար. make up կերպարանափոխություն՝ NEWS.am STYLE-ում (ֆոտո/վիդեո)

12:08   22 օգոստոսի, 2018

NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին ու հետեւորդներին պարբերաբար ցուցադրում է տարվա ամենաթրենդային ու նորաձեւ դիմահարդարումների օրինակները՝ համագործակցելով Հայաստանի տարբեր դիմահարդարների հետ:

Դիմահարդար Մաշա Միրզոյանի ձեռագիրն արդեն ծանոթ է  մեր նախորդ տեսանյութերից:

Ինքնատիպ կերպարանափոխությունների սիրահար դիմահարդարն այս անգամ էլ բացառություն չի արել ու հատուկ NEWS.am STYLE-ի համար ներկայացրել է գերթրենդային թաց դիմահարդարում, որը լայնորեն կիրառվում է նորաձեւության ցուցադրությունների եւ ֆոտոշարքերի ժամանակ:

Մաշայի խոսքով՝ մի քանի դետալների բացառությամբ, որոնցից են՝ հոնքերի եւ դեկոլտեի փայլերը, այս դիմահարդարումը հեշտությամբ կարելի է կիրառել նաեւ առօրյա միջոոցառումների ժամանակ:

Տեսանյութը՝ Սյունե Առաքելյանի

Մոդել՝ Ամալյա Վաթյան



© NEWS.am STYLE