«Նորից երկրպագուներս ինձ հանգիստ չեն տալիս». Անահիտ Սիմոնյանը՝ շքեղ զգեստով

00:13   22 օգոստոսի, 2018

Երգչուհի-դիզայներ Անահիտ Սիմոնյանը բավականին ակտիվ է Instagram-ում: Իր միկրոբլոգում Անահիտը հաճախ է հրապուրիչ լուսանկարներ, գեղեցիկ սելֆիներ ու տեսանյութեր հրապարակում:

Այս անգամ Անահիտը հարստացրել է միկրոբլոգի story բաժինը նոր տեսանյութերով, որոնցում ներկայացրել է՝ ինչպես է փորձում իր «ամենասպասված» զգեստը:



Բարձր տրամադրություն ապահովող տեսանյութի հերոսներն են Անահիտն ու իր ընկերները: Տեսանյութերից մեկը նաեւ հումորային կերպով մակագրված է երգչուհու կողմից: Նա գրել է. «Նորից երկրպագուներս ինձ հանգիստ չեն տալիս»:



Անահիտը նաեւ «հարցրել» է երկրպագուներին՝ աչդյոք նրանց դուր է գալիս իր զգեստը:

Ինչպես նշել է երգչուհին, այն դեռ վերջնական տեսքը չի ստացել ու պատրաստ կլինի շուտով: Այնուամենայնիվ, Անահիտի հագին այն շատ շքեղ տեսք ունի:



Ի դեպ, ավելի վաղ
երգչուհին միկրոբոլոգի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է ընդամենը 24 ժամ, հրապարակել էր սիրառատ լուսանկարներ ամուսնու՝ Հայկոյի հետ, որոնք, ինչպես մակագրել էր նա, արված էին «պապարացիների» կողմից:

Լուսանկարներից մեկը երգչուհին ռուսերեն լեզվով մակարգրել էր՝ գրելով. «Իսկ նա իմ տղամարդն է»: 



© NEWS.am STYLE