Իրինա Շեյքը՝ իսպանական Vogue ամսագրի շապիկին

15:07   22 օգոստոսի, 2018

Իրինա Շեյքը հայտնվելու է իսպանական Vogue ամսագրի շապիկին: 32-ամյա ռուս մոդելը կզարդարի ամսագրի սեպտեմբերյան համարը: Այս մասին հայտնել է հենց ինքը՝ մոդելն իր Instagram-ում, ով բրիտանացի դերասան Բրեդլի Քուփերի ընկերուհին է:

«Եւս մեկը», - գրել է Իրինան՝ լուսանկարներից մեկին կից:

Գեղեցկուհի մոդելին լուսանկարել է իտալացի լուսանկարիչ Ջամպաոլո Սգուրան:

Շապիկի համար ընտրված լուսանկարում Իրինան կրում է Gucci ապրանքանիշի ատլասե, կարմիր զգեստ:

Ի դեպ, Իրինան կհայտնվի նաեւ ռուսական Vogue-ի շապիկին՝ սեպտեմբերին:

Այդ ֆոտոշարքում Իրինային են միացել նաեւ մոդելներ Նատալյա Վոդյանովան եւ Նատաշա Պոլին:

 



© NEWS.am STYLE