14:11 22 օգոստոսի, 201851-ամյա Վենսան Կասելն ու 21-ամյա մոդել Թինա Կունակին հայտնվել են իտալական Vanity Fair ամսագրի շապիկին, իսկ հրատարակչությանը տված հարցազրույցում նրանք հաստատել են ակնկալվող հարսանիքին:

Սեպտեմբերյան համարի շապիկին սիրահար զույգը նկարահանվել է համբույրի պահին:

Էքսկլյուզիվ հարցազրույցում ֆրանսիացի դերասանը նշել է, որ ցանկանում է կրկին հայր դառնալ:

«Մենք չենք ընտրում նրանք, ու սիրահարվում ենք: Երբ մենա հանդիպեսցինք ես չգիտեի, թե Թինան քանի տարեկան է: Իսկ երբ իմացա մի քիչ զարմացա:
Իսկ այժմ ես պատրաստ եմ երրորդ անգամ հայր դառնալ, որովհետեւ, ինչպես ասում են, երեխաները ամենհիանալի էակներն են աշխարհում», - հայտարարել է դերասանը:
Հիշեցնենք, որ Մոնիկա Բելլուչիի հետ ամուսնությունից նա ունի երկու դուստր՝ Դեւա եւ Լոենի Կասելները:

«Երբ, մի քանի ամիս առաջ նա ինձ առաջարկեց ամուսնանալ իր հետ, անհարմար իրավիճակի մեջ դրեց: Մենք նախկինում երբեք չէինք խոսել դրա մասին: Ես անմիջապես չպատասխանեցի, քանի որ պարզապես չէի սպասում», - հարցազրույցում անկեղծացել է Թինան: