Ծխախոտ, թզբեհ. Շպռոտի սկանդալային լուսանկարը

11:28   22 օգոստոսի, 2018

Լոսանջելեսում բնակություն հաստատած երգչուհի Շպռոտը միկրոբլոգի իր էջի կրքոտ եւ գայթակղիչ լուսանկարների շարքը շարունակում է համալրել նորերով: Իսկ նրա հետեւորդները ուրախությամբ հետւեում ու մեկնաբանում են երգչուհու հրապարակումները:

Այսօր Շպռոտն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սկանդալային կերպարում: Երգչուհին սեւ-սպիտակ լուսանկարում կրում է սեւ կիսատաբատ, սեւ տոպ եւ մորթե հողաթափեր: Նա կքանստած է, ձեռքին առկա է ծխախոտ եւ թզբեհ: Չնայած համարձակ կերպարում հանդես եկած երգչուհին այդ լուսանկարին կից մեկնաբանություն չի թողել, սակայն միկրոբլոգի իր էջի հետեւորդներն ակտիվ  են գտնվել, նրանք գնահատել են Շպռոտի կերպարը, սեր խոստովանել նրան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շպռոտն իր Instagram-ում նոր լուսանկարներ էր հրապարակել, որոնցում ներկայացել էր մարմինն ընգրկող զգեստով: Լուսանկարներից մեկին կից նա անգլերեն լեզվով գրել էր. «Սիրում եմ ձեզ»:

 



© NEWS.am STYLE