«Ես նկատել եմ, որ հանգստի ժամանակ գումար ծախսելը շատ հեշտ է ստացվում». VARDA

17:13   22 օգոստոսի, 2018

VARDA-ն այժմ մոր հետ իր հանգիստն է վայելում Իսպանիայում: Վերջերս հայուհին խոստովանել էր, որ դժվարությամբ է համոզում մորը իր հետ հանգստի մեկնել: Պարուհին իր Instagram-ում հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվում է լուսանկարներով: Եվ, երեւում է, հերթական լուսանկարը նվիրված է պարուհու շոփինգի արդյունքներին:

Երեւում է, որ երեկ ինչ-որ մեկը շրջել է «շնյագազիններով». Դրանք խանութներ են՝ տեղակայված ծովափի երկայնքով, որտեղ վաճառվում է ինչ ասես! Ապրանքները, որոնք գնվում են այս խանութներում, հանգստից հետո մնում են պահարաններում, սակայն չգնել հնարավոր չէ: Կարծում եմ, որ այս զգեստի կյանքը հավասար է մեր հանգստի ժամկետին: Նկատել եմ, որ հանգստի ժամանակ գումար ծախսելը շատ հեշտ է ստացվում, չես տատանվում «կողմ եւ դեմ», տրվելով իմպուլսին գնում ես ամեն ինչ: Իսկ ձեզ մոտ ինչպե՞ս են «շնյագազիններ» այցելելու գործերը», - մակագրել է լուսանկարը՝ VARDA-ն:

 



© NEWS.am STYLE